05 03 2024

Առաջիկայում սպասվում են քաղաքական զարգացումներ, որոնց պետք է միասին դիմագրավենք․ Իշխան Սաղաթելյան



«Առանց չափազանցնելու, դրված է ՀՀ պետականության գոյության հարցը»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մարտի 3-ին Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Չարաբաստիկ պատերազմից հետո ակնհայտ էր, որ մեր մեջքը շտկելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու, երկիրն ազգային ուղեգիծ վերադարձնելու համար այն իշխանությունը, որ բերեց պատերազմ ու պարտութուն, պետք է հեռանա։ Նախորդ 3,5 տարիների ընթացքում մեր գլխավոր օրկարգը եղել է իշխանափոխութունը, որովհետև մեր համոզմամբ, այն իշխանությունները, որ երկիրը բերել-հասցրել են էս իրավիճակին, դրանցով հնարավոր չէ դուրս գալ։ 

Մենք միասին անցնող 3,5 տարիների ընթացքում պայքարել ենք։ Ցավոք, էն օրակարգը, որ մեր առջրև դրել ենք, համաժողովրդական աջակցություն չի ստացել, և երկիրն այս օրին հասցրած խմբակը շարունակում է գտնվել իշխանության ղեկին»,- ասել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ 3,5 տարի առաջ տված գնահատականը մնում է արդիական՝ «ՀՀ-ում ոչ հայկական իշխանություններ են, որոնք շարունակում են թշնամական ծրագրեր իրագործել»։

«Մեզանից պահանջվում են գերջանքեր գործադրել, որովհետև առաջիկայում կան ծանր հավանական քաղաքական զարգացումներ, որոնց պետք է միասին դիմագրավենք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ